Այսօր հեռուստամեկնաբան Մերի Շահինյանը նշում է իր տարեդարձը: Հաղորդավարուհին նախըտրել է տարեդարձը նշել ընկերական միջավայրում:
Տեղակացնենք, որ թեև 2004 թվ.-ից Մերին աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, սակայն դրանով նրա մասնագիտական գործունեությունը չի սահմանափակվում: Մերին հեռուստատեսային աշխատանքին զուգահեռ 2011թ-ից ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականը և ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարն է:
Նշենք նաև, որ թեև հեռուստադիտողներին նա առավել հայտնի է որպես լրատվական մեկնաբան, սակայն տարբեր ժամանակշրջաններում Մերին վարել է «Էքսպրես» հաղորդաշարը, այնուհետև` «Բարի լույս, հայեր» առավոտյան ծրագիրը:
Asekose.am-ը շնորհավորում է Մերի Շահինյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով ստեղծագործական և անձնական հաջողություններ: