Հաղորդավարուհի, մանեքենուհի Աննա Գրիգորյանը նկարահանվել է գովազդում, որը նախատեսված է ռուսական շուկայի համար:
Աննան նկարահանվել է Tatni ջրի երեք գովազդում, որոնցից մեկում պարում է, մյուսում թենիս է խաղում, իսկ երրորդում ճակատագրական կնոջ է մարմնավորել:
esyes.am-ն է գրում այս մասին, որին Աննա Գրիգորյանը հայտնել է, որ առաջարկը եղել է Վալերի Սահարյանի կողմից. «Բնականաբար չմերժեցի, քանի որ շատ պրոֆեսիոնալ անձնակազմ և հետաքրքիր թիմ էր հավաքվել»,- ասել է մանեքենուհին և հավելել, որ նկարահանումները Ռուսաստանում են կայացել: