Դիտեք նաև՝
Երգչուհի Անետ Աղաբեկյանը «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցներից է ՝ով ի տարբերություն մրցակիցների, ծանոթ, բարեկամ,զանգ արդյունքում չհայտնվեց հաղթողների շարքում: Օրերս կցուցադրվի նրա նոր տեսահոլովակը , որի շրջանակներում աշխատել են բավականին հայտնի և ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Ով է «Շարունակում եմ» տեսահոլովակի ռեժիսորը և ինչպես ծնվեց այն ստեղծելու գաղափարը:
Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, ում ես վստահել եմ ու ողջ ընթացքում հետևել եմ նրա խոսքին:Իմ կարծիքով ուժեղ թիմ է աշխատել ՝ խոսքերի հեղինակ՝ Վահրամ Պետրոսյան, երաժշտություն` Ռիչարդ Մադլենյան, գործիքավորումը` Karen Sevak , mix Artur Bina:
Սնկի նման աճող ու անհետացող երգչուհիներ շատ կան մտավախություն չկա, որ կլինես նրանցից մեկը:
Եթե անկեղծ խոստովանեմ չկա վախ , որովհետև միայն փողով ու մասնագիտական կրթությամբ երգչուհի չեն դառնում , բավականին ժամանակ է ունեմ բեմական գործունեություն , թեկուզև փոքր , բայց ունեմ լսարան , ովքեր սիրում ու գնահատում են իմ կատարումները:
Տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է , մանավանդ , որ հետո դրանք համարվում են կորցրած փողեր նորեկների համար , ըստ քեզ կկարողանաս հետ վերադարձնել ներդրած գումարներդ:
Իսկապես ահավոր թանկ է , մեծ գումարներ են ներդրվում, հատկապես նորեկները , որոնք դեռ չունեն կայուն եկամուտ գնում են այդ համարձակ որոշումը իրագործելուն ու շատ դեպքերում դառնում է իզուր:Հույս ունեմ իմ տարբերակկում այդպես չի լինի ,որովհետև յոթ ամիս թիմային աշխատանք է տարվել , որպեսզի ներկայանանք առավելագույնս լավ ձևով ու հավատում եմ, որ գումարներս հետ կբերեմ:
Երգիչներ կան, որ չունենալով ձայնային տվյալներ վարկով , տոկոսով գումար են ձեռք բերում տեսահոլովակ նկարահանելու համար , դա արդարացված է , թե կարելի է սիրված լինել նաև ռեստորանում երգելով:
Չեմ ցանկանա փնովել ոչ մեկին , բայց իրականում կա նման բան: Կան երգիչներ , ովքեր դժվարանում են ներկայանալ կենդանի կատարմամբ ու նախընտրում են մեկ այլ կերպ գրավել հանդիսատեսին, օրինակ` միայն տեսահոլովակով, արհեստական անհասանելիությամբ: Չեմ ամաչում , չեմ թաքցնում , որ երգում եմ ռեստորանում , ամեն օր մի քանի ժամ շարունակ կենդանի նվագակցությամբ , որտեղ հնարավոր չէ հանդիսատեսին խաբել: Համեստություն չանեմ , ասելով կան մարդիկ , որոնք անդավաճան երկրպագուներ են:
Ռեստորանում երգելու առավելություններն ու բացասական կողմերը:
Ռեստորանում կարողանում ես ամեն օր գումար վաստակել , իսկ բացասական կողմեր կան , ինչպես մյուս բոլոր ոլորտներում , որոնք պետք է հաղթահարել:
Մասնակցեցիր Հայաստանի ձայնը նախագծին, ինչ տվեց այն քեզ:
Հնարավորություն ունեցա շփվել պրոֆեսիոնալ մարդկանց հետ , ամրապնդել այն ինչ ես ունեի:Նաև նոր լսարան , միաժամանակ հասկացա անչափ կարևոր մի հանգամանք , եթե բնությունը քեզ տվել է շնորհ անընդհատ պիտի կատարելագործես, անդադար աշխատես:
Հանրային դեմք դառնալու համար պատրաստ ես ամեն ինչի:
Ես ուժեղ մարդ եմ ինձ համարում ու չեմ վախենում ոչ մի տեսակի ոճային փոփոխությունից ; Երգչուհին իր էությամբ պետք է լինի արտիստ , միայն ձայնը բավական չէ , կերպարդ պիտի լինի ամբողջական , խենթացնող;
Այդ ճանապարհին ինչ չես անի :Չեմ դավաճանի իմ մարդ տեսակին , չեմ վաճառվի:
«Շարունակում եմ» տեսահոլովակը ինչ որ բան կփոխի քո գործունեության մեջ:
Կարծում եմ` այո: