▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Կարապետյանի գաղտնի և ոչ ավանդական նշանադրությունը

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն տևական ժամանակ է, ինչ հանդիպում է երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի հետ: Երեկ երգչուհին ֆեյսբուքյան իր էջում փոխել է իր կարգավիճակը` նշելով, որ նշանադրված է:

Asekose.am-ի թղթակիցը կապ է հաստատել Հասմիկ Կարապետյանի հետ` նշանադրության մանրամասները ճշտելու նպատակով: Վերջինս ասաց, որ իրականում իրենք նոր չէ, որ նշանադրվել են.

«Վաղուց ենք նշանադրվել, ուղղակի չէինք փոխում մեր ֆեյսբուքյան կարգավիճակը և դա արել ենք միայն երեկ: Սակայն չեմ ուզում խոսել իմ ոչ ավանդական նշանադրության մասին, քանի որ այն խիստ անձնական է և միայն իմն է»:

Չնայած Հասմիկը չցանկացավ մանրամասներ հաղորդել այդ կարևորագույն իրադարձությունից, սակայն ապագայում սպասվող ամուսնությունից խոսելուց չխուսափեց.

«Չեմ կարծում, որ ամուսնությունը գաղտնի կլինի, նույնիսկ ինքս լուսանկարներ կտրամադրեմ: Բայց դժվար թե  ամուսնությունն այս ժամանակահատվածում  լինի, որովհետև ոչինչ դեռ հստակ չէ և դեռ շատ անելիքներ կան»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее