▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Կարապետյանի և ամուսնու կյանքում ամեն բան հարթ չէ…

Վերջին շրջանում երգչուհի Հասմիկ Կարապետյանը բավականին ակտիվացել է։ Նա հաճախ է ելույթներով հանդես գալիս, ինչպես նաև փորձում է ակտիվ լինել համացանցում։

Մասնավորապես` ինստագրամյան իր էջում երգչուհին սկսել է գերակտիվություն ցուցաբերել, նա անընդհատ հրապարակումներ է անում իր առօրյայից, ներկայացնում ու անընդմեջ խոսում իր համերգներից, ինչպես նաև երբեմն հարցուպատասխանի միջոցով շփվում իր հետևորդների հետ:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Մեր աչքից չի վրիպել, որ երգչուհին բաև չի խուսափում խոսել իր անձնականի մասին`ակնարկելով, որ իրենց կյանքում ամեն բան հարթ չէ: Հետևորդներից մեկի հարցին`արդյոք Հասմիկն ու ամուսինը երբեմն ունենում են տարաձայնություններ, Հասմիկը ծիծաղով նշել է «երբեմն» բառը`այդ կերպ հաստատելով, որ տարաձայնություններն առկա են և հաճախակի են:

Հետաքրքրականն այն է, որ տարիներ առաջ ամուսնուն իդեալական ներկայացնող երգչուհին, այսօր որոշել է անկեղծանալ:

Ի դեպ` Հասմիկը պահը բաց չի թողնում հետևորդների այն հարցին`թե ում է կարոտում, պատասխանել, որ կարոտում է ինքն իրեն կամ կարոտում է անհոգ ժամանակները: Ինչևէ` հետևողական ենք  լինելու`պարզելու ընտանիքի իրական պատկերը»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее