▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Կարապետյանը սեփական բիզնեսի, երգարվեստից հեռանալու և հետագա ծրագրերի մասին

MediaMall-ը գրում է, որ բավականին երկար ժամանակ է՝ հեռուստաեթերում չի երևում հայկական շոու բիզնեսի ամենաինքնատիպ և սիրված երգչուհիներից մեկը՝ Հասմիկ Կարապետյանը: Որտե՞ղ է Հասմիկը, ինչո՞վ է զբաղվում և ճի՞շտ են այն խոսակցությունները, որ նա ընդմիշտ հեռացել է երգարվեստից:

- Հասմիկ, 1990-ականներից մինչև օրս Դուք երգում եք նույն ոճում առանց որևէ փոփոխությունների, արդյոք Ձեր երգացանկը հնարավորություն է տալիս մասնակցելու կոմերցիոն միջոցառումների:

- Ես ինձ հեղինակ կատարող եմ համարում, քանի որ ստեղծագործում եմ տասներեք տարեկանից, բնականաբար ունեմ իմ ձեռագիրը երգարվեստում: Երգացանկս չեմ համարում կոմերցիոն, թեև երգել եմ նաև պարային, ակումբային ոճում: Չեմ կարծում, որ այն ինձ հնարավորություն է տալիս հաճախակի մասնակցելու կոմերցիոն միջոցառումների, որովհետև այսօր ավելի շատ են երգում միջոցառումներին երգիչներ, ովքեր մտածում են ռեստորանային-պարային երաժշտության, ռաբիզի կամ 6-8-ի մասին: Դա է հիմնականում պահանջարկը: Իսկ ինձ, օրինակ, հրավիրել են երգելու հարսանքի, որտեղ հարս ու փեսան իմ երկրպագուներն են եղել և նույնիսկ նշել են, թե որ երգերս կատարեմ այդ օրը, ինչն էլ ինձ շատ է ուրախացրել: Կամ Մոսկվայում մասնակցել եմ հայերի հարսանիքի, որտեղ ելույթ են ունեցել Լեոնիդ Ագուտինը և Անժելիկա Վառումը:

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее