Համացանացում հայտնվել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի և գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանի, թերևս մոտ 25 տարի առաջվա հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Զորի Բալայանը հորդորում է ԱՄՆ-ում գտնվող Պարույր Հայրիկյանին` շնորհավորել ՌԴ նորընտիր նախագահ Բորիս Ելցինին ու նաև թելադրում է շնորհավորանքի տեքստը:
ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ`փորձելու պարզել, թե արդյոք այս ձայնագրությունը չի ապացուցում Ռուսաստանի հանդեպ Հայրիկյանի վերաբերմունքի տարբերությունը հրապարակային ու անձնական զրույցներում:
Պարույր Հայրիկյանը ASEKOSE.am-ի թղթակցին նշեց, որ իր վերաբերմունքը Ռուսաստանի և ռուսական իմպերիալիզմի վերաբերյալ միշտ նույնն է եղել:
«Դրանք տարբեր բաներ են: Ես և դուք` դեմ ենք իմպերիալիզմին: Ինչ վերաբերում է ձայնագրությանը` ասեմ, որ այստեղ Զորի Բալայանը հայտնում է իր տեսակետը` համարելով, որ ես, լինելով ազատագրական պայքարի ջատագով, կարող եմ շնորհավորանք հղել: Կարող է շնորհավորել եմ` կարող է` ոչ, չեմ հիշում»,-պատասխանեց Պարույր Հայրիկյանը:
Ձայնագրությունը կարող եք լսել ստորև.