▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակությունը հոգեկան հիվանդ է հայտարարվում

Շանթ Հարությունյանը, ինչպես նաև ձերբակալվածներից մի քանի անձ հրաժարվել են պաշտպանությունից: Շանթի հարազատները տեղեկացնում են, որ նա վերջնականապես հրաժարվել է տրամադրված հանրային պաշտպանից: Ըստ Շանթի հարազատներին այդ հանրային պաշտպանի փոխանցած տեղեկության, երկուշաբթի նրան տեղափոխելու են հոգեբուժարան` փորձաքննության ենթարկելու համար: Փորձաքննությունը տևում է 28 օր: 2008-ին Շանթի համար նման «փորձաքննությունն» ավելի անտանելի է եղել, քան քրեակատարողական հաստատությունում անցկացրած ողջ ժամանակահատվածը, ինչը պայմանավորված է այնտեղի մթնոլորտով և պայմաններով: Այդ հաստատությունում արգելված է փորձաքննության ենթարկվողի շփումները անգամ փաստաբանի և հանրային դիտորդների հետ:
Հիմա այս ամենի քաղաքական կողմի մասին: Փաստորեն հոգեկան խնդիրներ ունեցող են հայտարարվում նաև մյուս 18 կալանավորվածները, ինչպես նաև հասարակության այն հատվածը, որը Շանթի և իր համախոհների ակցիան գնահատում են որպես հանրային ընդվզման արդարացի փոռթկում: Փաստորեն ռեժիմը խուսափում է այդ ակցիային քաղաքական և սոցիալական գնահատական տալ և փորձում է հանրությանը մեղադրել ոչ ադեկվատ լինելու մեջ: Ռեժիմի այդ պահվածքը հասկանալի է, հակառակ դեպքում ստիպված կլինեին դատարանում քննել երկրում ստեղծված իրավիճակը, ինչն այդ ակցիայի պատճառն է հանդիսացել:

 

Ստեփան Դանիելյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее