▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանիք, որի ժամանակ բոլորը մերկ են եղել

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որ պատմում  է նուդիստների հարսանիքի մասին: Ոչ միայն հարսն ու փեսան, այլև բոլոր հյուրերն, այդ թվում երեխաները, միջոցառմանը ներկայացել էին առանց հագուստի: 

«Ժամանակակից Եվրոպան...Ես իմ հայրենիքում նման բան չեմ ուզում»,-արձագանքել են օգտատերերից շատերը տեսանյութին: 

Նշենք, որ որպես հասարակական շարժում, նուդիզմն առաջացել է Գերմանիայում, 19-րդ դարում: Իսկ առաջին ներկայացուցիչները հայտնվել են Լյուբեկ քաղաքում: Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում ստեղծվեց նուդիստների առաջին պաշտոնական կազմակերպությունը: Հետագայում Ամերիկայում շուրջ 80 նուդիստական քեմպինգներ (ճամբարներ) կային, որոնք անդամների ընտրության հարցում բավական խիստ էին. մարմնավաճառների, հարբեցողների մուտքը խստիվ արգելված էր: Նուդիստների միջազգային ֆեդերացիան, որը ստեղծվել է 1953 թվին՝ իր մեջ միավորում է երեսունից ավելի ազգային ֆեդերացիաներ: Այն տեսակետը, որ նուդիստներն այլասերվածներ են, որովհետև և՛ կանայք, և՛ տղամարդիկ միևնույն վայրում մերկ շրջում են, հետևաբար բոլորն իրար հետ ազատ սեռական հարաբերություններ են ունենում, ըստ իրենց՝ նուդիստների սխալ է. «Իսկական նուդիստների մոտ երբեք նման բաներ տեղի չեն ունենում: Նուդիստները նորմալ մարդիկ են, իսկ մերկ շրջելը դեռևս հնագույն ժամանակներում համարվել է նորմալ երևույթ: Մարդիկ մերկ շրջելով միմյանցից չէին ամաչում, իսկ նրանք էլ, ովքեր մորթիներով էին ծածկվում՝ դա անում էին ցրտից պաշտպանվելու համար: Հնագույն ժամանակներում մերկությունը միանգամայն բնական էր, իսկ մարդն էլ չէր ամաչում»,-բացատրում են նուդիսստները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее