▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանիք չի լինելու. Վիկտորյա Լոպիրյովան՝ իր և Բասկովի` Գրոզնիում կայանալիք հարսանիքի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կազմակերպած միջոցառմանը երգիչ Նիկոլայ Բասկովը արյուրավոր հյուրերի ներկայությամբ ամուսնության առաջարկություն է արել մոդել Վիկտորյա Լոպիրյովային, ով համաձայնել է:

Հաղորդավարուհի եւ մոդել Վիկտորիա Լոպիրյովան իր հերթին Instagram –ի իր էջում  պատասխանել է Նիկոլայ Բասկովի հետ հարսանիքը Գրոզնիում կազմակերպելու մասին` Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությանը:
Լոպիրյովան Կադիրովին պատասխանել է «Կովկասի գերուհին» խորհրդային ֆիլմից հատվածով, որում Շուրիկն ասում է. «Հարսանիք չի լինելու»:

«Բոլորին լավ տրամադրություն եւ հրաշալի օր»,- գրել է Լոպիրյովան:

Համացանցային օգտատերերը սկսել են բուռն կերպով քննարկել մոդելի այս գրառումը: Ոմանք համոզված նշում են, որ սա ընդամենը կատակ էր  Բասկովի և մոդելի կողմից: 

Թե ինչ է նշանակում Լոպիրյովայի այս խորհրդավոր գրառումը, հավանաբար շուտով պարզ կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее