▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարսանեկան կազմակերպչին դիմելը ոչ թէ չհիմնավորված ծախս է, այլ խելացի խնայողություն». Գայանե Խոջայան

Հարսի զգեստ հագնելը յուրաքանչյուր աղջկա երազանքն է, իսկ շքեղ, հետաքրքիր և տարբերվող հարսանիք ունենալը դրա տրամաբանական ավարտը: Մեր օրերում զգալի թվով աճել են այն կազմակերպությունները, որոնք օգնում են ապագա նորապսակներին ունենալ անհամեմատ շքեղ և օրիգինալ հարսանիք` հեռու մնալով նախապատրաստական բոլոր հոգսերից: Արդեն մեկ տարի է` Հայաստանում   գործում է «Prestige Wedding Planner» կազմակերպությունը: Այս կազմակերպության պրոֆեսիոնալ մասնագետները փորձում են ամեն մի հարսանեկան արարողության համար անել ամեն ինչ, որպեսզի այն տարբերվի մյուսներիցլինի օրիգինալ և, վերջապես, կոտրի այն կարծրատիպը, որ հարսանեկան կազմակերպչին դիմելը ոչ թէ չհիմնավորված ծախս է, այլ խելացի խնայողություն առավել պրոֆեսիոնալ և կազմակերպված արդյուքի հասնելու համար: Asekose.am-ի թղթակիցը խոսեց կազմակերպության տնօրեն Գայանե Խոջայանի հետ, ով պատմեց առաջարկվող ծառայությունների, առավելությունների և մասնագետների` իրենց աշխատանքին արհեստավարժ մոտենալու մասին:

 

 Ե ՞ րբ է ստեղծվել «Prestige Wedding Planner » կազմակերպությունը

 

2006 թվականից ներգրավված ենք եղել դիզայնի և դեկորացիաների տարբեր բնագավառներում՝ ձեռք բերելով մեծ փորձ ինտերիերի եվ էքստերիերի, վեբ-դիզային, բրենդի ձևավորման, հագուստի մոդելավորման և մի շարք այլ բնագավառներում, արժանանալով մի քանի մրցանակների ինտերիերների և տաղավարների դեկորացիաների ասպարեզում այնուամենայնիվ առավել հոգեհարազատ գտա հարսանյաց ոլորտը, քանի որ գտնում եմ որ այդ բնագավառում շատ ավելի կարևոր ազդեցություն կարող եմ ունենալ և նոր մակարդակի վրա կարող ենք բարձրացնել  « հարսանիք » ասվածը: Մի քանի տարի աշխատել եմ հարսանյաց սրահներից մեկի տնօրեն, այդ տարիների ընթացքում սրահի ճանաչումը և հաջողությունները աճեցին երկրաչափական պրոգրոսիայով: Այդ ընթացքում լավագուն ներդրումը մեր ներկայիս ընկերության համար դարձան այն հիմնական աշխատանքային թիմը , որը հիմա մեր ընկերության բաղադրիչ մասն է կազմում «Prestige Wedding Planner » ընկերությունը հիմնադրվեց 2012 թվականին, երբ հասկացանք , որ կարող ենք անել ավելին քան պարզապես լավ զգեստներ կամ հարսանեկան աքսեսուարներ առաջարկելը հարսնացուներին:

   Ինչպե ՞ ս եղավ մտահղացումը, և ի ՞ նչ նպատակներ եք հետապնդում:

2012 թվականին Հայաստանում դեռևս չկար հարսանեկան արարողություներ կազմակերպող ընկերություն հասկացությունը և առաջինն էինք, որ ստեղծեցինք մի ընկերություն, որի նպատակն էր մատուցել ծառայությունների մի ամբողջ փաթեթ և ազատել ամուսնացող զույգին նախապատրաստական բոլոր հոգսերից: Մենք որոշեցինք որպես չափորոշիչ վերցնել եվրոպական փորձը: Այդ իսկ պատճառով ընկերության հիմնադիրները մեկնեցին եվրոպական կաևորագույն միքանի երկրներ փորձ ձեռք բերելու համար: Այցելելով Իսպանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա հասկացանք որ շատ անելիք ունենք Հայաստանում քանի որ այդ որակը ներմուծել մեր երկիր այնքան ել հեշտ չեր լինելու: Եվ չնայած բոլոր դժվարությունների և խոչընդոտների, չունենալով զանազան հովանավորներ մենք սկսեցինք մեր աշխատանքը ամենագլխավորից ` պրոֆեսիոնալ աշխատակազմի ստեղծումից: Այնուհետեև որոշվեց ընկերության անվանումը, որը պետք է նաև բնութագրեր ընկերության գործունեության տեսակը: Ընկերությունը անվանեցինք  «Prestige Wedding Planner »:

 

Ի՞ նչ ծառայություններ է մատուցում  «Prestige Wedding Planner » ընկերությունը:

Մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝ 

  Հարսանեկան արարողության խորհրդատվություն 

   Հարսանեկան արարողության կազմակերպում

  Բյուջեի պլանավորում

  Հարսանեկան թեմայի և ոճի ընտրություն

   Գունային գամմայի որորշում

   Հարսանեկան արարողության ընթացակարգի մշակում

  Եկեղեցու ամրագրում

   ԶԱԳՍ

   Հարսանյաց խնջույքի վայրի որոշում

  Բարձրակարգ հրավիրատոմսերի ապահովում

   Հարսի և փեսայի հագուստի ընտրության խորհրդատվություն

   Հարսանեկան տորթի դիզայնի որորշում և ամրագրում

   Հարսանեկան պարագաներ /մոմեր, բաժակներ, զամբյուղներ, թեմատիկ տարոսիկներ և այլն/

   Սրահի դեկորացիայի նախագծում և ձևավորում

   Անհրաժեշտ տեխնիկայի վարձույթ /բեմ, ձայնային և լուսային էֆեկտներ/

   Հյուրասիրություն/Ֆուրշետ

   Համերգային ծրագրի պլանավորում

   Նորապսակների առաջին պարի բեմադրում ինքնատիպ դեկորացիայի նախագծում և իրականացում

  Երաժիշտների, երգիչների, հաղորդավարի, պարային խմբերի, DJ-ների հրավեր /նաև արտասահմանից/

  Վիդեո-նկարահանում և մոնտաժ

  Ֆոտոնկարահանում

   Հատուկ էֆեկտներ /հրավառություններ, կանֆետի, կրակներ, լազերային լույսեր, արհեստական ձյուն, ծուխ, քամի և այլն/

  Տրանսպորտային միջոցների տրամադրում

   Կորպորատիվ միջոցառումների կազմակերպում

 

      Ի ՞ նչ խնդիրներ են ձեր առջև դրված և ո ՞ րն է Ձեր կարգախոսը:

Մեր թիմի առջև դրեցինք մի կարևոր խնդիր ՝ կազմակերպել հարսանեկան արարողություն ցանկացած բյուջեով, գումար չգանձելով հաճախորդից կազմակերպչական աշխատանքների համար: Այս սկզբունքը ներդրեցինք միմիայն այն կարծրատիպը կոտրելու համար, որ հարսանեկան կազմակերպչին դիմելը ընդամենը լրացուցիչ և չարդարացված ծախս է: Մենք սկսեցինք կազմակերպել հարսանեկան արարողություններ և առաջարկեցինք հաճախորդներին միևնույն բյուջեն ծախսել ավելի կազմակերպված և դասակարգված ինչի արդյունքում նրանք ստանում էին անհամեմատ շքեղ հարսանիք քան նախատեսվում էր: Մենք կարևորում ենք ամեն մի մանրուք, սկսում ենք հարսանեկան արարողության ոճի ընտրությունից, գունային գամմայի որորշումից և հետաքրքիր նորարարությունների առաջարկումից: Մենք փորձում ենք ամեն մի հարսանեկան արարողության համար անել ամեն ինչ որպեսզի այն տարբերվի մյուսներից: Յուրաքանչյուր հաճախորդի առաջարկելով նոր ոճ, թեմա և դեկորացիա, որը առավել կհամապատասխանի և կբնորոշի տվյալ զույգին: Մեր համար առավել կաևոր էր բրեդի արժեքի բարձրացումը քան պարզապես գումար աշխատելը: Մենք սկսեցինք համագործակցել իրենց ոլորտում լավագույնը համարվող ֆոտո- վիդեո նկարահանողների, թամադաների, պարային խմբերի, հրավիրատոմսեր ներկայացնող ընկերությունների հետ, առաջարկելով հաճախորդներին ընտրության լավագույն որակական և տարբեր գնային ծառայություններ:

   Ի ՞նչ հաջողությունների եք հասել Ձեր գործունեության ընթացքում:

Այս մեկ տարվա ընթացքում կազմակերպել ենք միքանի տասնյակ հարսանիք: Այդ հարսանիքներից շատերը կազմակերպել ենք առանց որևէ եկամուտ ստանալով, աշխատելով միայն որակի և հաճախորդների գոհունակության համար: Արդյունքում 1 տարվա ընթացքում հասանք այնպիսի ճանաչման, որին մտածում էինք տարներ են պետք: Մեր ծառայություններից սկսեցին օգտվել հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Մեր կազմակերպած հարսանիքներից մի քանիսը նույնիսկ մեծ համբավ ձեռք բերեցին ի շնորհիվ նոր գաղափարների և ոճային յուրահատկությունների, ինչպիսին էին օրինակ օսկարի արձանիկներ տարոսիկները Oscar Weding”-ի ժամանակ կամ Poker-ի թեմայով կազմակերպված հարսանեկան արարողություն: Մեր ընկերությունը առանձնանում է նաև հատուկ դեկորատիվ պարագաների նախագծումով և պատրաստումով, որորն օգնագործում ենք հարսի պարի կամ զույգի մուտքը նորովի և տպավորիչ կազմակերպելու համար:

    Ի ՞ նչ խորհուրդ կտաք բոլոր այն նորապսակներին ովքեր ցանկանում են ամուսնանալ ,բայց ամուսնական նախապատրաստությունը հոգս են համարում:

Բոլոր զույգերին խորհուրդ եմ տալիս վստահել այդ կարևոր և պատասխանատու աշխատանքը մասնագետներին և միևնույն հարսանեկան բյուջեով ստանալ անհամեմատ շքեղ և օրիգինալ հարսանիք:

 Ներկայումս շատ են նմանատիպ կազմակերպությունները, մրցակցություն կա ՞ ձեր և մնացած կազմակերպությունների միջև,և ինչու ՞ այցելուն պետք է ընտրի և օգտվի ձեր ծառայություններից:

Մենք առաջինն էինք շուկայում սակայն ուրախ եմ որ հիմա կա մրցակցային որորշակի դաշտ դա միայն խթան է հանդիսանում նոր բարձունքների հասնելու և ավելի կատարելագործվելու համար: Մրցակիցների ի հայտ գալը նաև խոսում է այն մասին որ մեզ հաջողվեց ի սկզբանե մտածված գաղափարը «հարսանեկան արարողություններ կազմակերպող ընկերություն » ներմուծել մեր հասարակություն և հասնել այն կարևոր նպատակին, որ հարսանեկան կազմակերպչին դիմելը ոչ թէ չհիմնավորված ծախս է այլ խելացի խնայողություն առավել պրոֆեսիոնալ և կազմակերպված արդյուքի հասնելու համար:

Թե  ու ՞ մ ծառայություններից օգտվել դա հաճախորդի որոշումն է, մեր երկրում շուկան շատ փոքր է և լուրերն էլ որակի լավ կամ վատ լինելու մասին շատ արագ են տարածվում: Դատելով մեր այս մեկ տարվա պատվերների ծավալից կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:

  Ինչպե ՞ ս կարող են Ձեզ դիմել կամ ծանոթանալ Ձեր գործունեությանը:

Մեր աշխատանքներին կարող են ծանոթանալ այցելելով մեր ընկերության պաշտոնական էջ կամ զանգահարել 098 980 980 հեռախոսահամարով:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее