▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանեկան արարողությունը վարելուց հետո` «Տարվա հաղորդավարուհի» մրցանակակիր

«Սպորտմենուհի, կոմերիտուհի և պարզապես գեղեցկուհի». հայտնի ու սիրված ֆիլմից թևավոր դարձած այս արտահայտությունը լավագույնս կարող է բնորոշել դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին:

Վերջինս նաև` չնայած իր խիտ գրաֆիկին, հասցնում է ամեն ինչ: Օրինակ երեկ` «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխությանը, որտեղ Նազենին հաղթել էր տարվա հաղորդավարուհի անվանակարգում, իր մրցանակը ստանալու համար նա միջոցառմանը շտապել էր Աշոտ Ղազարյանի որդու հարսանյաց արարողությունից, որի  հանդիսավարներից մեկի դերում էր հանդես գալիս ` Հրանտ Թոխատյանի հետ միասին:

Ի դեպ, Նազենին մրցանակաբաշխությանը ժամանել էր նույն հագուստով, որով վարել էր Աշոտ Ղազարյանի որդու հարսանեկան արարողությունը, սակայն, ինչպես ասում են` «գեղեցիկն է կանոններ թելադրում ու կարծրատիպեր կոտրում»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее