Դիտեք նաև՝
Երեկ` ողջ օրվա ընթացքում, ազգիս ԶԼՄ-ները գրում էին ինչ որ Լիլուի մասին, որին ոստիկանությունը բերման է ենթարկել ոչ պատշաճ պահվացքի պատճառով: Մհեր Մկրտչյանը ողջ լիներ կհարցներ` Слуши, кто этот патерпевши, кто он (а) такой (ая): Այսօր էլ աչքներս չբացած կարդում ենք, որ Լիլուն զղջում է արածի համար: Այսինքն բաց են թողել: Պարզվում է, Լիլուն աստղ է դրա համար այսքան ուշադրության արժանացավ և ազատ արձակվեց: Ինձ բացարձակ չի հետաքրքրում Լիլուն ով է, ում ընկորուհին է կամ ինչ դասի(կլասի) աստղ է: Կարևորը այն է, որ շոուն ստացվեց: Իսկապես, ով է Լիլուն, որ արդեն երկու օր է իր վրա է սևեռել ազգիս ազատ, անկախ լրագրողական աշխարհի ուշադրությունը: Մի՞գուցե քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին արժե այս մասին մտածել: Ինչ կա որ? Մեկ մեկ կարելի է երգել և տեսահոլովակ թողարկել: Մի՞գուցե ինչ որ բան ստացվի:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գրառումը` ֆեյսբուքյան իր էջից