▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկավոր է քիչ հայտարարել այն հայտնիների անունները, ովքեր որևէ աղանդավորական շարժման են հարում

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է.

«Այսօր խնդիրը ոչ թե անձն է, այլ հոգևորսության մեխանիզմը: Այո, գնալով ավելի շատանում են հայտնի մարդկանց որևէ աղանդավորական շարժմանը հարելու երևույթները, և սա հոգևրսության մեծ միտում է, քանի որ տվյալ արտիստի երկրպագուները կարող են գնալ նրա հետևից ՝ չմտածելով անգամ, թե ո՞ւր են գնում, միայն նրա համար, որ տեսնեն նրան և գուցե այդ հավաքների ժամանակ ոչ մի անգամ չտեսնեն նրան, բայց, միևնույն է, նրանք կշարունակեն գնալ և ինքնըստինքյան միանալ տարբեր աղանդավորական շարժումներին»,- անդրադառնալով Հայաստանում օրեցօր մեծ ծավալների հասնող աղանդավորական շարժումներին և հայ հայտնիների կողմից դրանց անդամակցելուն՝ ասել է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Խնդրի լուծումն Ամարյանը տեսնում է հոգևորսության դեմ պայքարի մեխանիզմների մշակման մեջ.

«Հայաստանում ընդունվել է հոգևորսության օրենքը, բայց ոչ մեկ գաղափար չունի, թե դա ինչպես պետք է կատարել: Այսօր, ըստ իս,  մեր օրենսդիր մարմինը շատ գործեր ունի անելու այս բնագավառում: Բացի այս, կարծում եմ, հարկավոր է քիչ խոսել ու քիչ հայտարարել այն հայտնիների անունները, ովքեր որևէ աղանդավորական շարժման են հարում, քանի որ այդպես թե աստղերին, թե տվյալ շարժմանը գովազդ են անում և արդյունքում էլ այդ կառույցները համալրվում են»:

Արվեստագետների շրջանում աղանդավորական շարժումների հետևորդների մեծ քանակի պատճառն ըստ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարի հետևյալն է.

«Կա շատ գումար վաստակելու գայթակղություն: Այո, սա այն դաշտն է, որտեղ գումարը իր դերը պետք է չունենար, բայց այսօր մեր հոգևոր դաշտը շատ թույլ է, դրա համար երիտասարդությունը վազում է դեպի փողը, պարտադիր չէ, որ մեր ընդհանուր սոցիալական վիճակը վատ լինի, որ այս արդյունքը ստացվի, պարզապես, երբ երիտասարդները տեսնում են մի տեղից իրենք ավելի շատ գումար են ստանում, միանգամից վազում են այդ կողմ»:

Թե որ աղանդավորական շարժումը ավելի շատ հետևորդներ ունի, ըստ Ալեքսանդր Ամարյանի, ոչ մի վիճակագրական տվյալներ չկան, փոխարենը կա հստակ թիվ ընդհանուր աղանդավորական ներկայացուցիչների մասին. «Հայաստանում կա ոչ շատ, ոչ քիչ 250.000 մաքուր աղանդավոր, իսկ սա արդեն մեծ ուժ է: Աղանդի մեջ ներգրավվելու հիմնական նպատակներից է այն, որ քաղաքական ընտրությունների ժամանակ կարողանան մարդկանց կառավարել, իր հետևորդի ձայները հովիվը ընտրությունների ժամանակ ծախում է և սա կատարվում է բոլոր աղանդավորական շարժումների հետ»,- նշեց նա և ընդգծեց, որ պայքարելու դեպքում հնարավոր է արդյունքների հասնել, իսկ պայքարում են, ըստ պարոն Ամարյանի նրանք, ովքեր այդ պայքարը չեն դարձնում իրենց համար ներկայանալու հարթակ ու չեն հիվանդանում աստղային հիվանդությամբ:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее