Հարգելի Գևորգ Ալթունյան, նախքան հրապարակավ հայտարարություն անելը 10-ը լավագույն մարզիկների հետ կապված ավելի ճիշտ կլիներ իմանայիք, որ շախմատը օլիմպիական խաղերի ծրագրում չկա, ուստի շախմատիստը օլիմպիական չեմպիոն չի կարող լինել: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է, բայց շախմատի համաշխարհային օլիմպիադան և օլիմպիական խաղերը բացառապես տարբեր մրցաշարեր են: Թեպետ մեր շախմատիստների հաղթանակը մեր երկրի համար իսկապես մեծ նվաճում է. Մեր շախմատիստները իրենց փառահեղ հաղթանակով աշխարհին հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանը շախմատային գերտերութուն է:
Այնուհանդերձ այս տարվա ամենակարևոր մարզական իրադարձությունը Օլիմպիական խաղերն էին, ուստի պատահական չէ, որ տարվա 10-ը լավագույն մարզիկների առաջին եռյակում օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած մարզիկներն են: Գիտեք, հետաքրքիր է նաև այն, որ լավագույն մարզիկների ընտրության հարցում բողոքարկում են նրանք, ովքեր չեն մասնակցել այդ ընտրությանը, մինչդեռ նրանցից շատերը ունեին նման հնարավորություն:
Սպորտային լրագրող Արամ Մանուկյանի գրառումը` ֆեսյբուքյան էջից