▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի Արծվիկ, ճակատագիրը մասնակցությունդ էր, պարտությունդ՝ այլընտրանք չուներ

Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարություննյանը գրառում է կատարել, ի պատասխան քննադատությունների, ու նշել.

 «Գուցե դա ճակատագիր էր, և ինձանից ոչինչ կախված չէր»։

Եթե անկեղծ այս աղջկա հանդեպ ոչինչ չունեմ ու իր արվեստը, նույնիսկ, եթե իմ համար չէ, ես միևնունն է հարգում եմ, բայց, ցավոք սրտի, այսօր նա դառնում է քավության նոխազ ու նա է իր վրա վերցնում իր «մեջքի հետևում կանգնած» թիմի սխալները ու անլուրջ վերաբերմունքը մրցույթի մասնակցությանը։ Հարգելի Արծվիկ, ճակատագիրը այն է, որ չգիտես՝ ինչպես դու շատ «պատահական» եկար Հայաստան, մասնակցեցիր մրցույթին ու «հաղթեցիր»։ Ճակատագիրը քո մասնակցությունն էր ու քո ճակատագիրը, ոչ թե մեր երկրի։ Մրցույթում հաղթելը ճակատագրով չէ պայմանավորված։ Մրցույթում հաղթելը պայմանավորված է նորմալ երգով, նորմալ շոուով ու հիշվող քայլերով։ Կներես, բայց ոչ քո երգն էր նորմալ, ոչ շոուդ, ոչ հագուստի դիզայնը և առավել ևս՝ հիշվող չէին։ Համաձայն եմ, որ մրցույթը ի սկզբանե քաղաքական նպատակներ է հետապնդում, բայց միևնույն է, եթե վերոնշյալ բոլոր պայմանները ապահովեիք, վստահեցնում եմ, որ մեր երկրի համար արժանի տեղը /մինիմում 4-րդը, ապացույցը Արամ MP3/ հաստատ կունենայիք, իսկ մրցույթում 18-րդ տեղը զբաղեցնելը, ապացուցելու է գալիս, որ ոչ Աստծո կամքն էր, ոչ է քաղաքական հաշվեհարդար, այլ քո թիմի ոչ պրոֆեսիոնալ ու սուբյեկտիվ մոտեցումը մեր մասնակցությանը։

Հեղինակ՝ Արամ Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее