▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցում՝ ուղղված իշխանություն ունեցողներին

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԱՐՑՈՒՄ 17
-------------------

Սա իմ հարցումն է ուղղուած իշխանութիւն ունեցողներուն;
Արդար է որ անոնք ամէն հայէ պահանջեն հայրենասիրութիւն,քանի Հայրենիքը միայն իրենցը չէ,ամէնուս է;Սկզբունքով իրենց կեանքն ու ամենօրեայ զբաղանքն ու մտահոգութիւնը ԵՐԿԻՐՆ է; Բաց նամակներ
չեմ ուղղած ոչ մէկուն և իրաւացի կը գտնեմ որ պարզ ժողովուրդէն պահանջեն նուիրում,հայրենասիրութիւն;
և կը նկատեմ որ մեր ժողովուրդը հաւատարիմ է իրենց ակնկալածներուն,իւրաքանչիւրը իր կարողութեան սահմաններուն մէջ իր լուման կը դնէ ի սէր Հայրենիքին;
Բայց պէտք չէ մոռնան որ իրենց վրայ դրուած է ծանր պարտականութիւն,առաւել կամ նուազ չափով արդար քուէներով,/յուսանք օր մը ամբողջական արդար քուէներուն ալ կը հասնինք/մէկ խօսքով ժողովուրդն ալ իրաւունք ունի իրենցմէ ակնկալելու ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ և մանաւանդ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ - սա ալ իրենց վիզին դրուած պատասխանատւութիւնն է որուն մէջ թերանալը հայրենիք կորսնցնելու համազօր է, պատմութիւնը չի ներեր նման ծանր թերացումներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее