▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակվել են Գագիկ Շամշյանի վրա, ապտակել կին պարեկին. Մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ՝ Թբիլիսյան խճուղում

Մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ է եղել Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմի» ճանապարհին։

Մեկ մեքենա վթարի է ենթարկվել, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը։

Արդյունքում վթարված մեքենայում գտնվող անձանց օգնության են հասել Պարեկային ծառայության աշխատակիցները, Շտապօգնությունը եւ մեզ հայտնի դարձավ, որ դեպքի վայրում է եղել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ վթարված մեքենայում գտնվող անձանց հարազատները ծննդյան արարողությունից վերադառնալիս են եղել, որը նշվել է Աբովյան քաղաքի Լուսաբաց ռեստորանում, նրանք անադեկվատ վիճակում են եղել և դեպքի վայրում հարձակվել են պարեկների, շտապօգնության բժիշկների եւ Գագիկ Շամշյանի վրա։ Փորձել են խլել լրագրողի տեսախցիկը, քանի որ վերջինս լուսանկարել է իրավիճակը։ Հարվածներ են հասցրել շտապօգնության բժիշկներին, ապտակել են կին պարեկին: Ականատեսների խոսքով՝ բոլորը միայն աջ ու ձախ հարվածում էին իրար ու ճանապարհը կաթվածահար վիճակում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее