Բազմիցս սկանդալների և զավեշտալի իրավիճակների մեջ հայտնված և իր հարբեցողությամբ հայտնի ռուսաստանցի ծանրամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն հերթական անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել:
Այս անգամ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Մնևնիկիի հրաձգարանում: Ծանրամարտիկը գնացել էր ընկերների հետ սթրայքբոլ խաղալու, որոնց թվում է նաև հայազգի դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանը:
Տեսանյութում հստակ երևում է, որ Եմելյանենկոն խիստ անսթափ վիճակում է և հազիվ է կարողանում կանգնած մնալ: Անգամ ինչ-որ բան է ասում հայերի մասին, հավանաբար անպարկեշտ արտահայտություններ:
Աթոռից վեր կենալով՝ հարբած ծանրամարտիկը դժվարանում է մի քանի քայլ անել: Այդ պահին Միխայիլ Գալուստյանը, հենվելով նրա ուսին, փորձում է պահել նրան, սակայն ծանր քաշային Եմելյանենկոն կորցնում է հավասարակշռությունը և իր հետ գետնին է տապալում նաև Միխայիլ Գալուստյանին