HayNews.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամին գումար փոխանցած Հանթսմանը, որի փողերն էլ, ըստ քրեական գործի, յուրացվել էին Օսկանյանի կողմից, ԱՄՆ-ում հանդիպել է հայտնի ամերիկահայ գործարարի հետ` բիզնես հարցեր քննարկելու համար: Խոսակցության ժամանակ անդրադառնալով հայտնի քրեական գործին` նշել է, որ ինքն ընդհանրապես տեղեկացված չի եղել, թե այդ գումարներն Օսկանյանն ինչ նպատակով է ծախսելու:
«Ինձ ասել են, որ նա իմ փողերով քաղաքական կարիերա է անում Հայաստանում»,-ամերիկահայ գործարարի փոխանցմամբ ասել է Հանթսմանն ու հավելել, որ հիմա ամեն ինչ անում է այդ պատմությանը վերջ տալու համար, սակայն այլևս «Սիվիլիթասին» կամ Օսկանյանին ոչ մի ցենտ չի տալու:
«Ես հիմա Հայաստանում փնտրում եմ բարեխիղճ մարդկանց` բարեգործական առաքելությունը շարունակելու համար»,-ասել է Հանթսմանը. փոխանցում է HayNews.am-ը: