«Մենք 2008թ. մարտի 1-ի սցենար չենք գծում, սակայն եթե ընդդիմությունն անցնի զինված պայքարի, բնականաբար կառավարությունը թույլ չի տա կործանել դժվարությամբ ստեղծված պետությունը»,- այս մասին, այօսր ՝ մարտի 26-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Ըստ նրա`«Ժառանգության» կողմից ստվերային կառավարության ձևավորման ինքնստինքյան արդեն բացասական երեւույթ է:«Ստվերային կառավարությունը գաղտնի կառույց է, որը պետք է բացահայտել եւ պատժել: Քանի որ նրանք դեռ սահմանափակվում են հանրահավաքներում իրենց խոսքի ազատությունն իրացնելով եւ արտահայտվելով, առայժմ խնդիր չկա: Բայց եթե խոսքից գործի անցնեն, ինչպես դա եղավ 2008թ. մարտին, երբ քաղաքացիական անհնազանդության կոչեր էին հնչում, այդ դեպքերի համար կան ոստիկանությունը, Սահմանադրությունն ու օրենքները: Հանրահավաքները կարող են տարիներ ձգվել, դա իրենց իրավունքն է»,- Ռ. Զոհրաբյանի խոսքերը մեջբերում է Նյուզ.am-ը: