▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրահավաք Ազատության հրապարակում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Հայաստանի փրկության ճակատը շաբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք է նախաձեռնել, որն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի եւ, ընդհանրապես՝ իշխանության դեմ։ Չի բացառվում, որ զանգվածային ակցիաների շարք սկսեն, նստացույցեր, բողոքի երթեր։

Ճակատը բանակցում է ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ առաջարկելով միասնական ճակատ ձեւավորել։ Առաջարկ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ այլոց։ Երեկվա դրությամբ, ինչպես Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, դեռ պատասխաններ չեն ստացել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее