▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանգիստ թողեք իմ հետույքը». Քիմ Քարդաշյան

Օրեր առաջ Քարդաշյան ընտանիքի մտերիմ շրջապատի աղբյուրը Closer magazine-ին պատմել էր, որ Քարդաշյանը լիպոսակցիայի է ենթարկվել /Ճարպահեռացում/, իսկ մի քանի տարի առաջ հետույքի վիրահատություն է կատարել:

Այս հրապարակումից հետո 33-ամյա Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում, ուստի որոշել է  բազմաթիվ հետաքրքրասերներին պատասխանել է Twitter-ում  ու կատարել է հետեւյալ գրառումը.

 «Այդ բոլոր պարբերականներն անընդհատ հայտարարում են, որ ես հետույքի պլաստիկ վիրահատություն եմ կատարել: Ուշքի եկեք: Հանգիստ թողեք իմ հետույքը: Նրանք համեմատում են իմ ներկայիս եւ հղիությունից առաջվա լուսանկարները. այն ժամանակ ես 7 կգ ավելի նիհար էի:

Մինչեւ հիմա ես ավելորդ քաշ ունեմ: Ծննդաբերած ցանկացած կին գիտի, թե որքան դժվար է հետո նիհարել եւ ինչպես է մարմինը կտրուկ կերպով փոխվում: Դժվար է հատկապես ավելորդ կիլոգրամների դեմ պայքարը:

Նրանք, ովքեր ծիծաղում են հղիության ժամանակվա իմ արտաքինի, ինչպես նաեւ նիհարելու իմ փորձերի վրա, պետք է ամաչեն: Ես կատարյալ չեմ, բայց երբեք չեմ ենթարկվի նիհարության ձեր չափանիշներին, ներեցե՛ք… Ո՛չ ես:

Ես արդեն հասցրել եմ բազմաթիվ ավելորդ կիլոգրամներ կորցնել եւ հպարտանում եմ դրանով: Մի ստիպեք երիտասարդ աղջիկներին բարդույթավորվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее