«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը շարունակում է Սահմանադրական բարեփոխումների քննարկումը: Կրքերը եռում են հայոց խորհրդարանում: Իշխանական պատգմավորներից մեկից մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչու է Սահմանադրության նախագծի հետ կապված այսպես ագրեսիվ պահում իրեն՝ շշպռում հատուկենտ ու պառակտված ընդդիմադիրներին, թունդ ելույթներ ունենում:
ՀՀԿ-ական պատգամավորը անկեղծացել էր, թե՝ եթե մեզ մնար, կարող է եւ ելույթներ չունենայինք, ուղղակի բոլորիս հանձնարարել են խրոխտ ելույթներ ունենալ, դեմ արտահայտվողների «պորտը տեղը դնել», ընդգծել մեր միասնականությունը: Ասել են՝ հերիք է, ինչքան գլուխ պահեցիք, «քարերը հավաքելու»՝ պարտքերը վճարելու ժամանակն է եկել, եթե իհարկե ուզում եք ապրել ու աշխատել Հայաստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում