▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՄՈԶԵԼ ԵՆ, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՆԻ փոխոստիկանապետ Մհերյանի սպանությունը

Հավանաբար քչերը գիտեն, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների նկատմամբ խարդախության համար պատիժը կրելուց հետո, այս ամռանը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Գրիգոր Իգիթյանը:

Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։ «Խոսքն այն անձնավորության մասին է, որը որոշակի նախադրյալների, ցուցմունքների հիման վրա իրավապահների (եւ ոչ միայն) կողմից կասկածվում էր ու միգուցե հիմա էլ կասկածվում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանությունը կատարելու մեջ: Եվ, ահա, այդ նույն Իգիթյանն ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց հանդես է եկել սենսացիոն հայտարարություններով լի պարզաբանմամբ, ըստ որի, ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր հնարքներով փորձել են հասնել նրան, որ ինքն իր վրա վերցնի Գ.Մհերյանի սպանությունը: Եթե Իգիթյանն իրոք ճիշտ է ասում, ապա, բնականաբար, հարց է առաջանում, թե ՀՀ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի այժմ արդեն նախկին պետ, ոստիկանության բարձրաստիճան սպա Արթուր Մարգարյանն ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ է գնացել այդ քայլին` շատ լավ իմանալով, որ Գ.Իգիթյանին համոզելու եւ վերջինիս կողմից տվյալ հանցանքի կատարումն իր վրա վերցնելու դեպքում, ազատության մեջ կմնար փոխոստիկանապետի իրական սպանողը, թերեւս նաեւ` սպանության պատվիրատուն: Ավելին, ծառայելով ոստիկանության բոլորովին այլ, Մհերյանի սպանության գործի քննության հետ որեւէ կապ չունեցող ստորաբաժնում, նա ինչո՞ւ է միջամուխ եղել այդ գործին: Հիշյալ հայտարարությունը կատարելուց առաջ Գ.Իգիթյանն ասել է. «Քանի որ հայտարարության մեջ հնչելու են մարդկանց անուններ եւ, ամենայն հավանականությամբ, նրանց կողմից կատարված իրավախախտումների մասին, եւ այդ մարդիկ հզոր ուժ են իրենցից ներկայացնում, ես կցանկանայի, որ, առաջին հերթին, ապահովեին այս հայտարարությունը հրապարակելուց հետո իմ եւ իմ ընտանիքի անվտանգությունը` այն պատճառով, որ նման փորձեր եղել են, եղել է կյանքի սպառնալիք իմ նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ»: 
Իգիթյանը պատմել է նաեւ, թե ինչպես Մհերյանի սպանությունից երեւի մոտ 2 ժամ հետո երկու ոստիկան գալիս են իրենց տուն եւ իրեն տանում ՀՀ ոստիկանության գլխավոր շենք, գլխավոր մուտքով բարձրացնում ՀՀ ոստիկանապետի աշխատասենյակ (այդ ժամանակ Գ.Իգիթյանին խարդախության համար դատապարտող դատավճիռն արդեն կայացված էր), ուր իր եղբոր` Խորեն Իգիթյանի ներկայությամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իրեն հարցնում է` ի՞նչ կխմես... 
Ի դեպ, որքան տեղյակ ենք, Ա.Սարգսյանը քավոր-սանիկային հարաբերություններով կապված է Արթուր Մարգարյանի ընտանիքի հետ»:

ԳՐԱՌՈՒՄԸ`«ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ» բլոգից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее