pressIdent.am-ը գրում է. Մեր օրերի լավագույն դերասաններից Տիգրան Ներսիսյանը ժամանակ գտավ և պատասխանեց մեր բլից հարցմանը: Ու թեև նրա պատասխաններում երևում է մտածմունք, հիասթափություն, բայց և միևնույն ժամանակ սեր և ուժ: Կարդացեք նաև դուք և պարզեք, թե անցնող տարին ինչպիսին էր բազմաթիվ դերեր մարմնավորած, բայց իրական կյանքում դիմակներին ու խաղերին դեմ մի մարդու, անհատականության համար:
-Տարվա ամենակարևոր պահը...
- ԵՐԲ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ և ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱԴԱՐ ՏՐՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ:
- Ի՞նչն էր ինձ առանձնապես ոգեշնչում այս տարի։
- ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՈՉ ՄԻ ԲԱՆ:
- Տարվա ամենակարևոր նորությունը։
- ԹԱՏՐՈՆԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԼՈՒՐԸ:
- Տարվա հիմնը։
- ՀԱՆԵՑԵՔ ՁԵՐ ԴԻՄԱԿՆԵՐԸ, ՈՐ ԳԵԹ ՄԻ ՔԻՉ ԴՅՈՒՐԻՆ ՇՆՉԵԼ ԿԱՐՈՂԱՆԱՔ:
- Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ։
- ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ. ՀԱՏԻԿ ԱՌ ՀԱՏԻԿ:
- Ի՞նչն էր առավել բարդ ինձ համար։
- ՀԱՄԲԵՐԵԼ, ԼՌԵԼ ԵՎ ՉԽՈՍԵԼ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՐ ԵՎ ՇԱՏ ԴԱԺԱՆ:
- Ի՞նչ գույն ուներ անցնող տարին։
-ՄՈՒԳ ԿԱՊՈՒՅՏ, ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ ՎՐԱՆ ՄԵԿ ԿԱՐՄԻՐ ՄԵԾ ՎՐՁՆԱՀԱՐՎԱԾ:
- Այս տարվա ո՞ր իրադարձությունը կուզենայի միշտ հիշել։
- ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ «ՌԻՉԱՐԴ ԵՐՐՈՐԴ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎՐԱ և ՊՐԵՄԻԵՐԱՆ:
- Ո՞ր բառն եմ ես առավել շատ օգտագործել այս տարի։
- ԱՅ ՔԵԶ ԲԱՆ
-Այս տարի կատարած ամենաանմիտ գնումը։
-ՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉ ՈՐ ԱՆԻՄԱՍՏ ՄԱՍ:
-Այս տարին հրաշալի էր, որովհետև...
-ԻՄ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ և ԻՆՁ ԹԱՆԿ ՄԱՐԴԻԿ ԱՌՈՂՋ ԷԻՆ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ:
-Ի՞նչ ներքին խնդիր ես կարողացա հաջողությամբ լուծել։
-ՈՐ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՆԳԻՆ ԳՅՈՒՏԸ:
-Ո՞ւմ եմ ես գրկել գիշերները։
-ԱՂՋԿԱՍ. ՓՈՔՐԻԿ ՄԱՆԵՅԻՍ:
-Ի՞նչ միջին աշխատավարձ ունեի այս տարի։
-ԻՆՉ ՈՐ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ և «ՀՈՒՍԱՄ» ՆԱԵՎ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ:
-Ունեցե՞լ եմ այնպիսի զրույց, որը գլխումս ամեն ինչ տակնուվրա է արել։
-ԳԼԽՈՒՄՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԱԿՆՈՒՎՐ ԵՂԵԼ Է, ԲԱՅՑ ԶՐՈՒՅՑԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ԻՄ ՇՆՈՐՀԻՎ. ԶՐՈՒՅՑԻՑ ՆՐԱ ԳԼՈՒԽԸ ԿՊԱՅԹԵՐ:
-Ի՞նչ նոր գործ ես նախաձեռնեցի 2014թ․
- ԻՄ 30 ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդալ ավելին: http://www.pressident.am/news/16/17546-tigran-nersisyan-hamberel--lrel-ev-cxosel--hakarak-depqoum-paytyoun-klini-ev-sat-dajan.html