Մենք նույնիսկ չենք կարողանում ամբողջովին պատկերացում կազմել Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում ավելի քան ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատևող մարդկանց վիճակի մասին: Այո, անգամ մեր ամենօրյա այցելություններով ու ուսումնասիրություններով հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել տիրող թշվառության և դրա ուղղակի հետևանքների մասին:
Ներկայացվող լուսանկարները այդ ամենից ընդամենը փոքրիկ պատառիկներն են: Վերջում ավելացնենք, որ այսօր ևս «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տասնյակ ընտանիքների բաժանեցին վառելափայտ ու հագուստ, որը տրամադրել է Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը՝ Swedish Armenian society, Shirak in Stockholm-ի կողմից:
72157641644802114