Արդեն տեղեկացրել ենք, որ «ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը և «ԼԻԴԵՐ» երիտասարդական համահայկական ՀԿ-ն համատեղ ստորագրահավաք-ակցիա են կազմակերպել՝ ՀՀ պետական մարմիններից պահանջելով բարեկարգել Կիրովի անվան մանկական զբոսայգին, արգելել համասեռամոլ մարմնավաճառներին այն իբրև հավաքատեղի օգտագործել:
«Այս պահանջի տակ արդեն ստորագրել են 3000-ից ավելի քաղաքացիներ»,- այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին տեղեկացրեց «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը:
Ակցիայի ընթացքում կազմակերպիչները նամակ են փոխանցել քաղաքապետին և այժմ սպասում են արձագանքին:
Հիշեցնենք, որ որպես Ոսկեհատ ներկայացած կինը, ով պնդել է, որ մարմնավաճառ է, փորձել է բախում հրահրել, անպարկեշտ արտահայտություններ է արել, ակցիայի մասնակից տղաներին հարվածել է, աղջիկներին՝ վիրավորել: Նույնիսկ սպառնացել է դանակով հարվածել: