«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունը 30 մլն-ով վաճառում է Մարզահամերգային համալիրը անհայտ ընկերության, մեկ տարի առաջ սնանկացած Համալիրի նոր պարտատերեր են սկսել ի հայտ գալ:
Ըստ այդմ՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարի վճռով սնանկ ճանաչված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերության սնանկության գործով նոր պահանջ է ներկայացրել «Յուքոմ» ընկերությունը:
«Յուքոմը» այս տարվա օգոստոսի 17-ին ուշացած հայտ է ներկայացրել՝ որպես պարտատեր գրանցվելու համար: Այն Մարզահամերգային համալիրից պահանջում է 491 հազար 127 դրամ, թերեւս իր մատուցած ծառայությունների համար: Այլ հարց է, թե ինչու է «Յուքոմը» Համալիրի սնանկացումից մոտ մեկ տարի հետո հիշել պարտքի մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում