▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում տարածվել են հայ ծերունուն գլխատած ադրբեջանցու ձերբակալության կադրերը

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Համացանցում տարածվել են ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալի ձերբակալության կադրերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զեյնալին, ով 2020 թվականին արցախցու էր գլխատել, լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Հայաստանի պահանջով:

Ըստ համացանցում տարածված տեղեկատվության` ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին ոչ միայն 2020թ. սադրում էր Մոսկվայում հայերի նկատմամբ հարձակումները, այլև 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее