Մի քանի օր անընդմեջ համացանցում լայքաբեր լուրեր էին տարածվում ռեժիսոր Դավիթ Հարությունյանի հոր, երգչուհի Սիլվա Հակոբյանի, Էմմիի մոր` Նադեժդա Սարգսյանի ու Սիրուշոյի հոր` Հրաչյա Հարությունյանի մասին:
Նման երևույթներն արդարացիորեն առաջացնում էին ոչ միայն նրանց վրդովմունքը, ովքեր լայքաբեր այդ լուրերի հերոսներն էին, այլ նաև ընթերցողների զայրույթը:
Եվ ահա ` կարծես թե հայտնի է դարձել, թե ով է կանգնած չար կատակի հետևում:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` Պեռես անունով, գրում է.
ժող. մի քանի էջեր կային,որ տարածում էին սուտ լուրեր,թե Սիրուշոյի հայրն է մահացել, Սիլվա Հակոբյանն է վթարի ենթարկվել... և այլն հիմա էդ էջի ադմինին գտել են ու գուշակեք...
Ինքը 15 տարեկան է,սովորում է 10-րդ դասարանում(ես էդպես էլ գիտեի), քանի որ էդ չափահաս մարդու գործ չէր:
Հ.Գ.
Նույնիսկ հեռախոսի համարը, հասցեն, սկայպի անունը հիմա հայտվել է ցանցում. էնպես որ ...