Արդեն տեղեկացրել ենք, որ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի օգնականը: Մինչ այդ՝ 50-ամյա մի տղամարդ ոստիկանությանը հայտնել էր, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ։
Միջադեպին ներկա է գտնվել նաև Արտակարգ իրավիճակների նախարարը: Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։
Պաշտոնական հաղորդագրություններում տուժողի անունը չի նշվում, սակայն Կենտրոն հեռուստաընկերությունը տեսանյութ է տարածել, որը վերնագրված է «Գագիկ Ծառուկյանի և Վյաչեսլավ Հարությունովի զրույցի տեսագրությունը»:
Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Կարդացեք նաև՝
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում․ Ինչու՞ է ձերբակալվել Ծառուկյանի անվտանգության ղեկավարը