▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում արձագանքում են Փաշինյանի գրառմանը, թե բռնությունը տեղ չունի ՀՀ-ում

Համացանցում արձագանքում են Փաշինյանի գրառմանը, թե բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։

Պատմաբան Վահե Սարգսյանն այդ առիթով գրել է․ Մկրտիչ Սարգսյանի հայտնի հերոս Քաջ Նազարը գիտե՞ք ինչու էր հրահանգել ոչնչացնել սեփական գյուղը։ Ասել է՝ միայն դրանք գիտեն, թե իրականում ով եմ եղել ես անցյալում․․․

Պատմական գիտությունների թեկնածու, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեսպաշտ սրիկաների ժամանակը… Իշխանական բռնությունն այլևս դասակարգվում է որպես «հորդոր», «հայրական ապտակ», «դե փորձանք էր՝ եկավ էլի», «հայի բախտ»: Այ իսկ մնացածի արածն արդեն բռնություն է: Ճիշտ է չէ՞, պարոնայք դեսպաններ: Դե ասեք՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի արև»:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի»։ Հայաստանը սարքել են սամոսուդի, համատարած բռնության երկիր, Փաշինյանը գրում է՝ բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ, ամեն տեղ բռնություն է։ Բռնությունը հասել է փոքր երեխաներին, Իջևանի դպրոցներից մեկում երեխաները խմբով 10 տարեկան 4-րդ դասարանցուն այնպես են ծեծել, որ տուժածին հիվանդանոց են տեղափոխել։ «Ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» մասին բազմիցս հայտարարած Նիկոլ Փաշինյանը գրել է, որ բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։ Այ քեզ բան»:

Այլ գրառումներ՝ ստորև․ 

***

Նիկոլ Փաշինյանը գրել էր․ 

Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։

Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։

Հ․Գ․ Մենք պետք է նաեւ գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը տարբերակելու եւ գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է եւ ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում։

Դիտեք նաև՝

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее