▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի կրակոցից դեկտեմբերի 30-ին Արցախում վիրավորված 20-ամյա զինվորը մահացել է

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,-ասված է ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: Նա հունվարի 17-ին պետք է զորացրվեր, Գարիկը Արարատի մարզի Այգեստան գյուղից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее