«Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ այդտեղ տիրում են բավական անկումային տրամադրություններ՝ «թեժ աշնան» շարունակության սցենարների վերաբերյալ:
Ոմանք անվերապահորեն հավատում են ԼՏՊ-ին եւ վստահ են, որ «իմաստուն առաջնորդը» կկարողանա օգտագործել ԲՀԿ-ի հնարավորությունները՝ իշխանափոխության համար, եւ, ի վերջո, ինքը կվերադառնա ՀՀ նախագահի աթոռին:
Մի մասն էլ, հատկապես երիտասարդական կոնգրեսի ներկայացուցիչները, արդեն բացեիբաց խոոսում են, որ ծերուկը գնում է փակուղային ճանապարհով, եւ ավելի ճիշտ է մի կողմ թողնել «եռյակի» անպտուղ ձեւաչափը, միավորվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կառույցի ու «Ժառանգության» Զարուհի Փոստանջյանի թեւի հետ եւ ժողովրդի առջեւ հանդես գալ միանգամայն արմատական հեղափոխական կեցվածքով»:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում