Աչքը լույս մեր մայրաքաղաքի բնակչության և հատկապես թատերասեր հասարակությանը: Թատերական նոր սեզոնի նախաշեմին քաղաքական թատերաբեմում, խաղացվելու է՝ «կռիվ ընդդիմության դաշտի համար» ժողովրդական սիրված թամաշայի նոր ներկայացում:
Գլխավոր դերերում հանդես են գալիս նորացված հները՝ ՀԱԿ-ը և ՀԱԿ-ը կազմաքանդած հակաՀԱԿ-ը: Եթե ներկայացումը սիրվեց, այսինքն սեզոնին «գործը» կպավ և գոնե մի քանի հազար զոմբի կերան նոր՝ «բուրժուա-դեմոկրատական» իմպորտնի կուտը, ապա հնարավոր է, որ ապագայում թամաշան խաղացվի նաև հանրապետության բոլոր շրջաններում, ներգրավելով պայքարասեր, հեղափոխասեր ու բարևասեր մեր ժողովրդին:
Հասկանալի պատճառներով երկրից բացակայողները, հնարավորություն կունենան վայելելու սույն հաճույքը իրենց ապրած երկրների հայաշատ համայնքներում սփռվող հեռուստաալիքների և համացանցի միջոցով, ինչպես նաև մասնակցելով հայկական հյուպատոսարանների կազմակերպած զորակցական միջոցառումներին:
Արմեն Զատիկյանի գրառումը
Ֆեյսբուք