▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Մոռացիր քո թերությունների մասին և մտածիր միայն առավելություններիդ մասին: Սա առաջին ու հիմնական խորհուրդն է:

2. Քիչ նստիր տանը: Շուրջդ այնքան եհտաքրքիր բաներ կան:

3. Կարողացիր լսել: Հարգիր ուրիշի կարծիքը:

4. Բուրիր քեզնով: Գտիր քո օծանելիքը:

5. Հետևիր քայլվածքիդ: Պետք չէ անընդհատ նայել ոտքերին:

6. Շատ կարդա: Հետաքրքիր մարդու հետ միշտ էլ հաճելի է զրուցել:

7. Կեր ախորժակով ու գեղեցիկ: Դիեատա բառը նյարդայնացնում է դիմացիններին:

8. Սովորիր ինչ որ բան պատրաստել և որախացրու մտերմիներին դրանով:

9. Մի բարձրացրու ձայնդ: Քեզ հավաք պահիր, քանի որ ավելորդ աղմուկն ու բղավոցները միայն վանում են:

10. Փոքրիկ նվերներ նվիրիր ուրիշներին:

11. Մի գերագնահատիր իմացածդ, մի ձևացրու , թե ավելին գիտես:

12. Հաճախ ժպտա, թող բոլորն իմանան, որ դու երջանիկ ես:

13. ՔԻչ խոսիր քո մասին: Թող ուրիշներն անեն դա:

14. Երբ խոսում ես մեկի հետ, ով քեզ հետաքրքիր է, ապա նայիր նրա աչքերին:

15. Մի վախեցիր ծիծաղել ինքդ քեզ վրա:

16. Հիշիր բոլորի ծննդյան օրերը, դա շատ կարևոր է: Անպայման շնորհավորիր նրանց:

17. Հանգիստ եղեք: Չի կարելի անընդհատ մտածել այն մասին, թե ինչպիիս տեսք ունեք կողքից:

18. Մի նախանձիր, ուրախացիր նրանով, ինչ ունես:

19. Անհատականացում` ունեցիր քո սեփականը ոճիդ մեջ:

20. Ընկեր եղիր, թույլ մի տուր վատ խոսել քեզ ծանոթ այլ մարդկանցից: Դա անպայման կգնահատվի:

21. Սիրիր քեզ ու քո մարմինը:

22. Բարեկրթություն`փորձիր միշտ բարեկիրթ ձևով պատասխանել հեռախոսազանգերին կամ այլ մարդկանց հարցերրին: Բարեկրթությունը զարդարում է:

23. Գնահատիր ժամանակը: Հիմար բաների վրա այն մի վատնիր:

24. Մի ստորացրու մարդկանց: Դու իրավունք չունես դա անել:

25. Վատ մի խոսիր քո նախկինների մասին:

26. Մի ստիր: Դա ազատում է շատ անհարմար իրավիճակներից:

27. Շատ ալկոհոլ մի օգտագործիր:

28. Սովորիր էթիկետի տարրական կանոնները: Օգտագործիր այն տեղին և ժամանակին:

29. Մի փորձիր բոլորին դուր գալ:
30. Եղիր այն, ինչ կաս իրականում:

ՄԱՐԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ գրառումը` իր ֆեյսբուքյան էջից


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее