▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1, Շարմը մատչելի պատասխանեց․․․

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Շարմ Հոլդինգ»-ի հայտարարությունն ու գրել․

Հ1, Շարմը մատչելի պատասխանեց: Հեռախոսի համար էլ թողել են, որ մանրամասների համար զանգեք:

Ավելի վաղ, ռեժիսորը տեսանյութ էր տարածել ու գրել․  ««Կյանք ու կռիվ»` նիկոլական Ermənistan Հ1 հեռուստաալիքով այլևս չցուցադրվող ֆիլմի backstage»։

«Շարմ»-ի հայտարարությունը՝ ստորև․

Վերջին օրերին սոցիալական ցանցերում բազմապիսի քննարկումների թեմա է դարձել «Կյանք ու կռիվ» և «Կյանք ու կռիվ․ 25 տարի անց» ֆիլմերի ցուցադրել-չցուցադրելուն առնչվող հարցը։ Ֆիլմերի իրավատերը հանդիսացող «Շարմ Հոլդինգ» ընկերությունը հայտնում է, որ երբևէ չի խոչընդոտել ֆիլմի ցուցադրմանը որևէ հեռուստաալիքով և ներկայումս նույնպես պատրաստ է ցուցադրման արտոնագիր տրամադրելու ցանկացած հեռուստաընկերության, որը կդիմի նման ցանկությամբ։

Ցանկանում ենք նշել, որ հայ մարդու համար հայրենասիրության ու ոգու արիության հիանալի օրինակ դարձած «Կյանք ու կռիվ» և «Կյանք ու կռիվ․ 25 տարի անց» ֆիլմերում լավագույնս պատկերված պայքարի հաստատակամությունը հանուն հայրենիքի չափազանց անհրաժեշտ է մեր երկրի համար վճռորոշ այս ժամանակաշրջանում։ Այդ իսկ պատճառով ֆիլմերը լայն հանրության համար հասանելի են Kinodaran հավելվածում կամ kinodaran.com կայքում։

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 010565557 հեռախոսահամարով կամ գրել info@sharm. am էլ հասցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее