▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ի եթերում ինչ֊որ երգչուհի գործընկերոջն ասում է՝ «վաբշե քեզ իզուր են ըստեղ նստցրել»

Լրագրող Հասմիկ Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Հանրային առաջինի քաղաքականությունը հայոց լեզվի մասով շատ հետաքրքիր է։

Նախ Հենրիկ Հովհաննիսյանը խոսում է լեզուն անաղարտ պահելու կարևորության մասին, սովորեցնում, որ օրինակ չի կարելի ասել «ի շնորհիվ», ճիշտ է ասել՝ «շնորհիվ» ու էլի շատ բաներ, հետո հենց հաջորդ՝ ակնհայտորեն ավելի պոպուլյար հաղորդման անոնսում, ինչ֊որ երգչուհի իր գործընկերոջն ասում է՝ «վաբշե քեզ իզուր են ըստեղ նստցրել» իսկ հետո մի ուրիշ հաղորդման հաղորդավար ասում է՝ «կորեցինք էս անտառում»։

Եսիմ, ժողովուրդ, իսկ միգուցե ոչ թե լեզվի մասին հաղորդում պիտի լինի, այլ պարզապես բոլոր հաղորդումներում գրագետ հայերեն պիտի հնչի, հը՞մ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее