Արդեն տեղեկացրել ենք Հանրային հեռուստաընկերությամբ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վերջին ելույթի վերաբերյալ համացանցում տարածված՝ նաև ոչ հիացական կարծիքների մասին:
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի դիտարկումը այդ առիթով ներկայացնում ենք ստորև.
«Սեյրան Սարոյանը մեր երկրի աղն է՝ մեր պատերազմի հերոսն է, իմացած ճիշտն ասող մարդ է։ Նա կարող է գնալ զինվորական ինստիտուտ, բանակ, ոստիկանություն եւ խոսել քաջությունից, ուղղախոսությունից, երկրից, Պետությունից։ Բայց չի կարելի, որ Սեյրան Սարոյանը նաեւ իմ վճարած հարկերով պահվող հեռուստաալիքով մշակույթ քարոզի։ Չեմ զարմանա, որ նա հայտնվի իմ վճարած հարկերով պահվող ԵՊՀ-ի արվեստի տեսության ամբիոնում։ Քաղաքի մշակույթն ու կրթությունն են ծնել քաղաքակրթությունը։ Գյուղի ամբիոնը դաշտն է՝ ոչ հեռուստատեսությունը»։