«Գյումրու քաղաքապետ, ՀՀԿ-ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հոկտեմբերի 24-ին իր ներկայությամբ պատվել էր Ազատության հրապարակի հեղափոխական հարթակը:
Ուշագրավն այն է, որ դրանից օրեր առաջ, երբ մեկնարկել էին եռյակի մարզային այցելությունները, Բալասանյանը փախուստի էր դիմել իր ղեկավարած քաղաքից: Իսկ երբ Գյումրիում տեղի ունեցող հանրահավաքին իր մասնակցության վերաբերյալ հարց էինք ուղղել, նրա խոսնակը մեզ փոխանցել էր Բալասանյանի բացատրությունը, թե քաղաքապետարանն ապաքաղաքական կառույց է:
Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց ընդամենը 1-2 շաբաթվա ընթացքում: Ոմանք կարծում են, որ Ծառուկյանը նրան պարզապես բերման է ենթարկել ու, ի տես բոլորի, կանգնեցրել հարթակում»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում