▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գյումրիում Քարդաշյանները հեռավոր բարեկամներ ունեն». ազգային արխիվի տնօրեն

 

NEWS.am STYLE-ը գրում է.
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանում եւ աշխարհում տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվում` կոչ անելով մարդկությանը դատապարտել 20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը:
«100-ամյակով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է». համոզված է ՀՀ ՏԿԱԻՆ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Վերջինիս հետ եւ զրուցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում արխիվի գործունեության, սպասվող միջոցառումների, ինչպես նաեւ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած` Քիմ Քարդաշյանի նախնիների մասին տեղեկությունների վերաբերյալ:
Անդրադառնալով Daily Mail կայքի` Քիմ Քարդաշյանի նախնիների վերաբերյալ հրապարակած տեղեկություններին, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Ք. Քարդաշյանի նախնիները բնակվել են երկու վայրերում:
«Մի մասն ապրել է Կարսի մարզում, եղել են բողոքականներ, ժողովուրդը նրանց մալական էր անվանում`հայ մալականներ, մի մասն էլ` Կարինում: Կարսի մարզի Կարակալա գյուղում գտել ենք Քարտաշյանների հետքերը: Քիմ Քարդաշյանի պապն Ամերիկա է տեղափոխվել մինչեւ Ցեղասպանությունը, սակայն մյուսները, ովքեր մնացել են եւ փրկվել սպանդից, ապաստանել են Գյումրիում, որն այն ժամանակ Ալեքսանդրապոլ էր կոչվում:
Գյումրիում Քարտաշյաններ կան, ովքեր հեռավոր բարեկամներ են հայտնի Քարդաշյանների հետ: Վերջիններիս ներկայացուցիչները եղել են այստեղ: Այժմ ֆիլմ են նկարահանում, պետք է նորից ժամանեն արխիվ եւ նկարահանեն փաստաթղթերը»:
Մանրամասները՝ NEWS.am STYLE-ում:

NEWS.am STYLE-ը գրում է.
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանում եւ աշխարհում տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվում` կոչ անելով մարդկությանը դատապարտել 20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը:
«100-ամյակով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է». համոզված է ՀՀ ՏԿԱԻՆ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Վերջինիս հետ եւ կայքը զրուցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում արխիվի գործունեության, սպասվող միջոցառումների, ինչպես նաեւ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած` Քիմ Քարդաշյանի նախնիների մասին տեղեկությունների վերաբերյալ:
Անդրադառնալով Daily Mail կայքի` Քիմ Քարդաշյանի նախնիների վերաբերյալ հրապարակած տեղեկություններին, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Ք. Քարդաշյանի նախնիները բնակվել են երկու վայրերում:

«Մի մասն ապրել է Կարսի մարզում, եղել են բողոքականներ, ժողովուրդը նրանց մալական էր անվանում`հայ մալականներ, մի մասն էլ` Կարինում: Կարսի մարզի Կարակալա գյուղում գտել ենք Քարտաշյանների հետքերը: Քիմ Քարդաշյանի պապն Ամերիկա է տեղափոխվել մինչեւ Ցեղասպանությունը, սակայն մյուսները, ովքեր մնացել են եւ փրկվել սպանդից, ապաստանել են Գյումրիում, որն այն ժամանակ Ալեքսանդրապոլ էր կոչվում:
Գյումրիում Քարտաշյաններ կան, ովքեր հեռավոր բարեկամներ են հայտնի Քարդաշյանների հետ: Վերջիններիս ներկայացուցիչները եղել են այստեղ: Այժմ ֆիլմ են նկարահանում, պետք է նորից ժամանեն արխիվ եւ նկարահանեն փաստաթղթերը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее