«Ապրիլի 6-ի գիշերը Գյումրիում դաժան ծեծի է ենթարկվել թիվ 40 երթուղայինի վարորդ Արթուր Պետրոսյանը: «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը երեկ երեկոյան հայտնեց, որ հիվանդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է. «Բազմաթիվ վնասվածքներ ուներ: Հեռացվել է փայծաղը, միզապարկն է ծակված: Վիճակը կայուն ծանր է մնում»: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը, սակայն քաղաքում խոսում են, որ վարորդին ծեծողը թիկնապահ է եղել: Վեճը ծագել է գծի փողի շուրջ, վարորդը չի տվել նրա ուզած չափով, ինչից էլ սկսվել է ծեծկռտուքը»,– գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում