
Տեսանյութերն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Գյումրիում այսօր հորը և մորը սպանած 37-ամյա տղամարդը 2017 թվականին ծնողներին փորձել էր սպանել՝ նրանց վրա դյուրավառ հեղուկ լցնելով և դանակի հարվածներ հասցնելով:
Նյուզ․am-ն է գրում ու մանրամասնում․«Հանցագործությունը սակայն, ավարտին հասցնել չէր կարողացել այն պատճառով, որ ընտանիքի անդամները միջամտել են: Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, Նարեկ Ադամյանը կալանավորվել էր, սակայն անմեղսունակ էր ճանաչվել և տեղափոխվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ՝ հարկադիր բուժման: Ըստ դատաբժշկական փորձաքննության, նա տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ։
Լրատվամիջոցի տեղեկություններով, նա երեք ամիս առաջ էր դուրս գրվել հոգեբուժարանից:
Գյումրիում այսօր հարազատ հորն ու մորը սպանած քաղաքացին ապրում էր հոր և մոր հետ․ հոր անունը Սայադ է, մոր անունը՝ Նազելի։ Մայրը բժշկուհի էր, նաւ այդ տարածքն էր սպասարկում։
«Շատ շնորհքով մարդիկ էին, լավ հարևաններ, որեւէ վատ բան չենք տեսել այսքան ժամանակ։ Նարեկն էլ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։ Մեկ–մեկ նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի»,– նշել են հարևանները։
Հարցին՝ արդյոք ձայներ չեն լսել, հարևանները բացասական պատասխան են տվել. «Առավոտյան լսել ենք, վազելով եկել ենք ու տեսել, որ սպանված ընկած են տանը»։
Նշենք, որ Գյումրիում ծնողներին սպանելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (սպանությունը) (2 դրվագ) և 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով: ՀՀ ՔԿ–ից հայտնել են, որ անձը ձերբակալվել է:


