«Ավանդաբար, այսպես ասած, ռուսամետ քաղաք համարվող Գյումրին երեկ ցույց տվեց, որ արժանապատվության քաղաք է։ Գյումրեցիներն իրենց եւ Հայաստանի պատիվը պաշտպանեցին։ Սակայն խնդիրը ոչ միայն լուծված չէ, այլեւ ըստ էության դեռ նոր է հասունանում, եւ գյումրեցիների համար կարեւոր է չնահանջել արժանապատիվ քաղաքացիական այն դիրքերից, որում հայտնվեցին երեկ։ Եվ այստեղ նաեւ էական է, որ իր այդ պայքարում Գյումրին չպետք է միայնակ մնա։ Սա միայն Գյումրիի խնդիրը չէ, սա ողջ Հայաստանի պատվի, արժանապատվության եւ պետականության հարցն է։
Իշխանությունների եւ քաղաքական ուժերի նմանօրինակ պատկերի պարագայում հասարակությունը պետք է հույսը դնի իր վրա եւ ինքը փորձի պաշտպանել պետության արժանապատվությունն ու Հայաստանի Հանրապետության սպանված քաղաքացիների հիշատակը»։
Ուշագրավ այլ նյութեր «Ժամանակ» թերթում