Երեկ ուշ երեկոյան Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավտոշարասյունն ուղևորվել էր Ախալքալաք: Ժդանովական գյուղում ավտոմեքենան, որի ղեկին եղել է պարոն Բալասանյանը, վրաերթի է ենթարկել մի կնոջ, նշված գյուղի բնակչուհի Ռոզա Ներսիսյանին, ով տեղում մահացել է։
Այս մասին գրում է «Ազգային գաղափար» էլեկտրոնային թերթը:
Վրացական ոստիկանների գործողությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններ դեռևս չկան։
Ռոզա Ներսիսյանի թաղումը տեղի կունենա վաղը` երկուշաբթի օրը, և այն, որ Գյումրիի քաղաքապետը մտադիր է քավության նոխազ դարձնել իր թիկնապահներից մեկին:
Ըստ Բալասանյանին մոտ կանգնած մարդկանց տեղեկությունների՝ քաղաքապետը եղել է ոչ սթափ վիճակում և հարվածից հետո չի կարողացել իրեն տիրապետել ու կնոջ մարմինը մոտ 100 մետր քարշ է տվել, որից հետո դուրս է թռել ավտոմեքենայից և նստել է ուղեկցող ավտոմեքենան (իբր տեսեք, ղեկին ես չեմ):
Միջադեպը հետաքննում է Վրաստանի ոստիկանությունը:
Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան: