▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի նախաձեռնող խմբի՝ իշխանություններին տրված վերջնաժամկետն այսօր ավարտվում է.«ՀԺ»

«Հոսանքի սակագնի բարձրացման դեմ պայքարի Գյումրիի նախաձեռնող խմբի կողմից անցյալ շաբաթվանից իշխանություններին տրված վերջնաժամկետն այսօր ավարտվում է։ Նրանք պահանջում էին կարճել ակտիվիստ Կարեն Պետրոսյանի դեմ հարուցված քրգործը։
Կարենը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող ու նստացույց հայտարարած գյումրեցիներից էր, ում հունիսի 23-ին նախ՝ բերման էին ենթարակել ոստիկանության Կումայրիի բաժին, ապա և՝ մեղադրանք առաջադրել խուլիգանության հատկանիշներով։

 

Գյումրիի ակտիվիստներից Վովա Հակոբյանը երեկ մեր  թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց պահանջը չի կատարվել ու կան մի քանի քայլեր, որոնք պլանավորում են իրականացնել, սակայն դեռ չեն ուզում այդ մասին բարձրաձայնել։ Նա նշել է որ իրենց գործողությունները հայտնի կդառնան այսօր։ Հիշեցնենք նաև, որ երևանյան ակտիվիստներից ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее