«Հրապարակը» գրում է, թե Գյումրիում արձանագրվել է ընտրակաշառքի ամենացածր չափը՝ 3 հազար դրամ: Գյումրեցիները կատակում են, թե Բալասանյանը 5 հազար դրամների 2 հազարներն իրեն է պահել: Իսկ երեկոյան՝ 23:00-ին արդեն ակնհայտ էր, որ Գյումրիում Սերժ Սարգսյանը պարտություն է կրում, ինչի մասին վկայում էին Րաֆֆի Հովհաննիսյանի FB էջում տեղադրված տվյալները: …Ընտրական ակտիվությունը Շիրակի մարզում վերջերս անկման միտում ունի, եւ փետրվարի 18-ի ընտրությունները եւս բացառություն չեղան: Այս անգամ էլ ամենապասիվ մարզը Շիրակն էր: Անցյալ տարի ԱԺ ընտրությունների ժամանակ, պաշտոնական տվյալներով, մասնակցությունը 57 տոկոս է եղել: ՏԻՄ ընտրությունների ժամանակ` մոտ 49 տոկոս: Գյումրիի քաղաքապետի ընտրություններին քվեարկել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 36 տոկոսը: Սեպտեմբերին համայնքի ղեկավար ընտրելիս որոշ գյուղերում ընտրողների կեսն էլ չի գնացել քվեարկության: Վահրամաբերդում, օրինակ, 1064 գրանցված ընտրողներից ընդամենը 400-ն է մասնակցել ընտրություններին, Ոսկեհասկում 1612-ից 770 մարդ է քվեարկել, Հայկավանում 932-ից՝ 374-ը:
Գյումրեցիները կատակում էին, թե Բալասանյանը 5 հազար դրամների 2 հազարներն իրեն է պահել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet