▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գտնվել են Սարդարապատի միջոցառման կորած հրավիրատոմսերը, ո՞ւմ մոտ էին դրանք

 

 

Կերպարվեստի և կիրառական արվեստի աուկցիոնով հայտնի «Հայկական հավաքածու» ընկերության մենեջեր Աննա Գրիգորյանը, ով վերջերս համացանցի հերոս էր դարձել բողոքող ու անհամբեր՝  նոր իշխանություններից օր առաջ փոփոխություններ պահանջող  մարդկանց վերաբերող իր հումորային մի տեսանյութով, ներկայացրել է նոր տեսանյութ, որում բացահայտում է, թե ուր էին կորել Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի հանդիսավոր միջոցառման հրավիրատոմսերը:

Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը տեսանյութը և հիշեցնում, որ այն  հումորային բնույթի է: 

Հավելենք, որ մայիսի 28-ին  Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ «Հանրապետական» խմբակցությունից հրավիրվել է 3 մարդ:

 

Կարդացեք նաև՝ 

«Ջոկոնդան ինքն է ընտրում ում տպավորի , ում` ոչ». Աննա Գրիգորյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее