▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գտել են Քիմ Քարդաշյանի նմանակ կատվին

Անգլիայում գտել են Կիթ Քարդաշյան անունով մի կատու, ում, ինչպես արդեն կարելի է եզրակացնել անուն ազգանունից,  նմանեցնում են ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին։ Նշենք, որ ըստ հանրության՝ կատվի հետույքն է շատ նման Քիմ Քարդաշյանի համապատասխան բարեմասությանը։

«Ես արդեն երկու շաբաթ է՝ խնամում եմ կատվին։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող միության ներկայացուցիչը կատվին տվեց ինձ, և այժմ ես եմ հոգ տանում կենդանու մասին։ Ծանոթ ընկերներիցս մեկը, երբ տեսավ կատվին, նկատեց, որ այն շատ նման է Քիմ Քարդաշյանին։ Ահա հենց այդ պատճառով էլ կատվին անվանել եմ Կիթ Քարդաշյան։ Շատ անուշիկ կատու է»,- ասել է Կիթ Քարդաշյան կատվի 53-ամյա տիրուհին։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее